2298 դիտում
19:58 17-11-2015
Գործող Սահմանադրությամբ նախագահական ընտրություններից հետո հաղթողը ստանում է ամեն ինչ, պարտվողը՝ ոչինչ. Էդուարդ Շարմազանով
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ելույթը ԱԺ հայտարարությունների ժամին.
Հարգելի խորհրդարան,
Հայաստանյան ներքաղաքական կյանքի կարեւորագույն հարցերից է սահմանադրական բարեփոխումների անցկացումը: Մեկնարկել է քարոզարշավը: Մինչ «այո»-ի կողմնակիցները շարունակում են հանրությանը ներկայացնել բարեփոխումների բուն
էությունը եւ առավելությունները, նրանց ընդդիմախոսները խոսում են ամեն ինչից, բացի բարեփոխումների բովանդակությունից՝ հրապարակ նետելով իրականությունից հեռու «թեզեր»:
Փորձելով արժեզրկել բարեփոխումների նշանակությունը՝ ընդդիմախոսներից մի քանիսը, օգտվելով հանրության որոշ հատվածի սոցիալական ոչ բարենպաստ վիճակից, նշում է, որ սահմանդրական բարեփոխումներն ուղղակիորեն չեն բարելավի յուրաքանչյուր քաղաքացու սոցիալական վիճակը:
Նման պարզունակ թեզ նետելը հրապարակ, մեղմ ասած, անհեթեթություն է, քանի որ ցանկացած երկրում, կրկնում եմ ցանկացած ժողովրդավարական երկրում սահմանադրական բարեփոխումների նպատակը համակարգային ինստիտուցիոնալ բարեփոխումներն են, այլ ոչ թե բարեփոխում օրինակ երշիկի էժանացման վերաբերյալ:
Նույն տրամաբանությամբ, ինչպես սահմանադրական բարեփոխումների անցկացումը, այնպես էլ օրինակ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը տարբեր պետությունների կողմից ուղղակիորեն չի կարող բարելավել մեր քաղաքացիների սոցիալական վիճակը: Հիմա ի՞նչ, հրաժարվե՞նք պահանջատիրությունից:
Հարգելի գործընկերներ,
Իսկ այժմ չզլանալով` եւս մեկ անգամ նշեմ բարեփոխումների առավելություններից մի քանիսը.
Առաջին, հրաժարավելով մեծամասնական ընտրական համակարգից եւ ամբողջությամբ անցում կատարելով համանասնականին՝ մեծանում է կուսակցությունների դերը, որը կհանգեցնի քաղաքական խնդիրների բացառապես քաղաքական ճանապարհով լուծմանը:
Երկրորդ, Հայաստանի քաղաքացին ուղղակիորեն իրավունք է ունենում իր ձայնը լսելի դարձնել խորհրդարանում օրենսդրական նախաձեռնություններում ներգրավվելու արդյունքում:
Երրորդ, ընդդիմության թե՛ իրավունքները, թե՛ վերահսկման մեխանիզմներն ակնհայտորեն ավելանում են, եւ այլեւս որեւէ իշխանություն չի կարողանա միայնակ որոշումներ կայացնել:
Չորրորդ, գործող Սահմանադրությամբ նախագահական ընտրություններից հետո հաղթողը ստանում է ամեն ինչ, պարտվողը՝ ոչինչ, անկախ նրանից, թե նա հավաքել է ընտրողների ձայների 20, 30 թե 49 տոկոսը:
Սա բնականաբար ճանապարհ էր դեպի բախումներ: Մենք հրաժարվում ենք այդ ճանապարհից ՝ ուղի հարթելով երկխոսության, համերաշխության, հանդուրժողականության եւ միասնականության համար: Միգուցե ոմանց պետք են բախումներ եւ ցնցումներ, բայց մեզ հարկավոր են ոչ թե բախումներ, այլ հզոր եւ համերաշխ Հայաստան:
Այո՛, ուժեղ, ժողովրդավարական եւ միասնական Հայաստան:
Դրան հասնելու ճանապարհին «ոչ»-եր չկան, կա միայն «այո»:
Շնորհակալություն ուշադրության համար:
Նմանատիպ նյութեր
3811 դիտում
12:08 20-11-2020
Թե հաղթողը, թե պարտվողը դատապարտված են քաղել պատերազմի դառը պտուղները․ Արամո Եգանյան․ «Առավոտ»
7753 դիտում
20:28 17-04-2019
Ինչու՞ որոշ մարդիկ կյանքից ստանում են ամեն ինչ, իսկ մյուսները՝ ոչինչ. ՊԱՏԱՍԽԱՆ ԱՐԴԵՆ ԿԱ. Hayreniq.am
Այս բաժնից
652 դիտում
21:24 27-12-2024
Կմոդելավորվի Դեբեդ գետի հետագա վարքը
556 դիտում
21:00 27-12-2024
Տավուշի մարզի Աճարկուտի երեխաները Half-court բասկետբոլի դաշտ ունեն․ վարչապետ
1426 դիտում
20:49 27-12-2024
Վարչապետի որոշմամբ նշանակումներ և վերանշանակումներ են կատարվել ՊԵԿ ղեկավար կազմում