Ռուսաստանը 50 մլն դոլար է խոստանում A321 օդանավի կործանման մասնակիցների մասին հավաստի տեղեկության դիմաց
ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը 50 մլն դոլարի չափով վարձատրություն է խոստացել Սինայի թերակղզում ռուսական A321 օդանավը պայթեցնողների մասին հավաստի տեղեկություն հայտնելու դիմաց, հաղորդում է Ria Novosti-ն:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՌԴ ԱԴԾ-ն հայտնել է, որ օդանավի կործանման պատճառը ահաբեկչությունն է: Բեկորների վրա փորձաքննության արդյունքում հայտնաբերվել էին պայթուցիկ նյութերի հետքեր:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ ամեն գնով հայտնաբերելու են օդանավի պայթյունը իրականացնողներին և խստորեն պատժելու են: