ԱՄՆ-ի փորձագետները կմիանան ռուսական A321 օդանավի կործանման հետաքննությանը
ԱՄՆ Տրանսպորտի ազգային անվտանգության խորհրդի փորձագետները պատրաստ են մեկնել Եգիպտոս՝ հետաքննելու ռուսական A321 ուղոևրատար օդանավի կործանումը: Այդ մասին հայտնել է CNN հեռուստաալիքը՝ հղում անելով Եգիպտոսի ԱԳ նախարար Սամեհ Շուքրիին, հաղորդում է Ria Novosti-ն:
Նա նշե է, որ ամերիկացի փորձագետներին կտրվի ավիաաղետի վայր մուտք գործելու լրիվ թույլտվություն և աշխատեօլու միջազգային փորձագետների հետ:
Եգիպտական կողմը ամերևիկացիներից աղետւ եհտաքննելու գործում օգնության առաջարկ էր ստացել 2 օր առաջ և անմիջապես տվել իր համաձայնությունը:
Հիշեցնենք, որ ռուսական A321 ուղևորատար օդանավը կործանվել է Սինայի թերակղզում հոկտեմբերի 31-ի առավոտյան՝ Շարմ Էլ Շեկխից օդ բարձրանալուց 23 րոպե անց: Զոհվել էին օդանավի բոլոր 217 ուղևորները և անձնակազմի բոլոր անդամները: