Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը պատմական հաղթանակ տարավ և խմբում գրավեց առաջին տեղը
Ազգերի լիգայի մրցաշարի վերջին՝ վեցերորդ տուրում Հայաստանի հավաքականը Կիպրոսում նվազագույն՝ 1:0 հաշվով հաղթեց Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականին:
Հաղթական գոլը 55-րդ րոպեին խփեց մեր հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը:
Այս հաղթանակի շնորհիվ Հայաստանի հավաքականը վաստակեց 11 միավոր և շրջանցելով մակեդոնական թիմին, խմբում գրավեց 1-ին տեղը, ինչը հնարավորություն տվեց Ազգերի լիգայի հաջորդ խաղարկությունում մի կարգ բարձր թիմերի հետ խաղալ: