ԻՊ տասնյակ գրոհայիններ կանացի հագուստով ու դիմահարդարանքով փորձել են լքել Հալեպը
«Իսլամական պետության» տասնյակ գրոհայիններ են հայտնաբերվել Սիրիայում, որոնք փորձել են կանացի հագուստով փախչել Հալեպից, գրել է անգլիական Fars գործակալությունը: Ըստ աղբյուրի, տղամարդիկ ոչ միայն հիջաբ են հագած եղել, այլ նաև դիմահարդարվել են, ինչպես կանայք: Նրանք դասալիքներ են, որոնք փորձել են լքել ԻՊ շարքերը:
Ի դեպ, դասալքությունը այս խմբավորումից սկսվել է վաղուց: Նրանց շարքերը ներգրավում են նույնիսկ 14 տարեկան դեռահասներին՝ կորուստը լրացնելու համար: