Աֆղանստանի սահմանի մոտ 3 գրոհայիններ են սպանվել
Աֆղանստանի Պակիստանի հետ սահմանակից Նանգահար նահանգում անօդաչու սարքերի հարձակման հետևանքով առնվազն 3 գրոհային է զոհվել։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Հաղորդվում է, որ անօդաչուների կողմից տարբեր նպատակներով 3 հրթիռ է արձակվել։
Ինչպես BBC-ին պատմել է տեղի լրագրողներից մեկը, այդ շրջանում դրանք դեռ պտտվում են։ Պաշտոնատար անձանց կողմից դեռ որևէ մեկնաբանություն չի հնչել։