ԻՊ զինյալները կանացի հագուստով Սիրիայից փախչում են Թուրքիա
«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության զինյալները Սիրիայից հարևան Թուրքիա են փախչում, տեղեկացրել է Daily Mail-ը:
Թերթը պարզել է, որ սահմանային անցակետերով վերջիններս անցնում են փախստականների հագուստով: Չճանաչվելու համար նրանք սափրում են մորուքները, երբեմն էլ թաքնվում կանացի հագուստի ներքո:
Թերթի փոխանցմամբ՝ լրագրողները մի քանի հարյուր ածելիներ և լքած այլ սարքավորումներ են գտել:
[img]/ups/images/0144131001445339438219693.jpg[/img]