168 գրոհայիններ Սիրիայի իշխանություններին են հանձնվել
                        Սիրիայի բանակի զորքերը վերսկսել են հարձակումները Լաթաքիայի հյուսիսում: Այս մասին հայտնում է  SANA գործակալությունը։ Հինգշաբթի բանակային ստորաբաժանումները  գրոհ են սկսել 1057 մետր բարձրությունից՝ Չալմայի լեռան գագաթից, որը գրոհայինների կողմից գրավված էր:
Հոմսում կառավարական ուժերը շարունակում են մաքրել քաղաքի հին մասը: Սիրիայի զինծառայողներն իրենց վերահսկողության տակ են վերցրել Բեբ Հուդ թաղամասի, Դահաբի փողոցի և Աբդալլա իբն Մասուդ մզկիթի մոտ գտնվող մի քանի առանցքային շենքեր: Հաղորդման համաձայն՝ գրոհայինների մեծ մասը  լքում է զորքերի կողմից գրավված շրջանները։ 48 ժամվա ընթացքում իշխանություններին 168 մարդ է հանձնվել։
Զաբադանի լեռնային հանգստյան շրջանում արդեն զենքերը վայր է դրել 56 ապստամբ։ 
Դամասկոսից հարավ գտնվող Էլ-Քունեյթրում դիմադրությունը դադարեցրել է 115 մարդ:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

