211652_close_icon
views-count1581 դիտում article-date 14:36 14-11-2015

Ֆրանսիա-Անգլիա ընկերական հանդիպումը չեղյալ է հայտարարվել

Նոյեմբերի 17-ին Լոնդոնում կայանալիք Անգլիա-Ֆրանսիա ընկերական հանդիպումը Փարիզի ահաբեկչական գործողությունների պատճառով չեղյալ է համարվել, հայտարարել է Ֆրանսիայի հավաքականի մամլո խոսնակ Ֆիլիպ Տուրնոնը: Նման որոշում է կայացվել Անգլիայի և Ֆրանսիայի ֆուտբոլային չինովնիկների համատեղ քննարկումներից հետո: «Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան իր ցավակցությունն է հայտնում ահաբեկչական գործողությունների արդյունքում զոհվածների հարազատներին: Ֆեդերացիան կիսում է այն վիշտը, որը ցնցել է մեր երկիրը», ասված է Ֆեդերացիայի հայտարարության մեջ: Հիշեցնենք, որ Փարիզի 6 հատվածներում իրականացված [url=https://shamshyan.com/hy/article/2015/11/14/70332/]ահաբեկչական պայթյունների[/url] հետևանքով զոհվել է առնվազն 158 հոգի, որոնցից ավելի քան 100-ը զոհվել է Իսկ «Բատակլան» համերգասրահում: Իսկ Փարիզի «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում Ֆրանսիայի եւ Գերմանիայի հավաքականների միջև ընկերական հանդիպման (2:0) ընթացքում տեղի ունեցած [url=https://shamshyan.com/hy/article/2015/11/14/70350/]պայթյունների[/url] արդյունքում զոհվել է 3 մարդ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր