Սամբոյի 2015թ. աշխարհի առաջնությունում Հայաստանն արդեն մեդալներ ունի. տեսանյութ
Մարոկկոյի Կասաբլանկա քաղաքում մեկնարկել է սամբոյի աշխարհի 40-րդ հոբելյանական առաջնությունը:
Մրցումների առաջին օրը բրոնզե մեդալ նվաճեց 57 կգ քաշային կարգում հանդես եկող զինծառայող-մարզիկ, ստեփանակերտցի Էռնեստ Հայրապետյանը:
Իսկ 52 կգ քաշային, Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի սան, վանաձորցի Տիգրան Կիրակոսյանը գերազանց հաղթանակներ տանելով հասավ եզրափակիչ:
Մեր մարզիկը մինչև վերջին րոպեն հաղթում էր 2 միավորով, ապա պահումով կորցրեց 4 միավոր, բայց վերջին վայրկյանին կարողացավ գցում կատարել, որը սակայն, մրցավարները չհաշվեցին, թեպետ այդ դրվագի տեսագրությունը դիտելով, կարելի է համոզվել, որ հնարքը կատարվել է մինչև գոտեմարտի ավարտը: Գոտեմարտն ավարտվեց 2:4` հոգուտ ղազախստանցի մարզիկի: Տիգրան Կիրակոսյանն արժանացավ արծաթե մեդալի:
Այսօր մեր մարզիկներից ասպարեզ կմտնի Մաքսիմ Մանուկյանը: