Մոսկվայում Սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությանը Հայաստանը ներկայացնող 6 մարզիկներից 2-ը մեդալներ են նվաճել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Մարտի 22-ին և 23-ին Մոսկվայում անցկացվեց ,,Անատոլի Խառլամպիևի մրցանակների,, խաղարկությունը, որն ունի Սամբոյի Աշխարհի գավաթի կարգավիճակ:
Հայաստանը ներկայացնող 6 մարզիկներից երկուսը նվաճեցին մեդալ:
Աշխարհի չեմպիոն Տիգրան Կիրակոսյանը, ով մարզական սամբոյի 52կգ քաշային կարգի փոխարեն այս անգամ հանդես եկավ 57 կգ քաշային կարգում, եզրափակչում պարտություն կրեց Ռուսաստանի ներկայացուցիչ Խերտեկ Սայանից և արժանացավ արծաթե մեդալի:
Իսկ մարտական սամբոյի 68 կգ քաշային կարգում բրոնզե մեդալ նվաճեց Սամվել Բադալյանը:
Սամբո մարզաձևի հիմնադիրներից Անատոլի Խառլանպիևի հուշամրցաշարին, որն անցկացվում է 1980թ-ից, իսկ 1982թ-ից ստացել է միջազգային մրցաշարի կարգավիճակ, այս տարի մասնակցում էր 200 մարզիկ աշխարհի 33 պետությունից:
Ի դեպ, ՌԴ ներկայացնող Եգոր Մղդսյանն ու Դավիթ Հովհաննիսյանը դարձան գավաթակիր:
[b]Հայաստանի սամբոյի ֆեդերացիա[/b]