3784 դիտում
08:12 14-11-2015
Ո՞վ է լինելու ՀՀ ազգային անվտանգության ծառայության նոր տնօրենը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Եկող տարվա հունվարին Սերժ Սարգսյանը բավականին բարդ ընտրության առջեւ է կանգնելու: Նա պետք է որոշի, թե փետրվարի 11-ից հետո ով է լինելու ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենը, քանի որ այդ կառույցի գործող ղեկավարը՝ Գորիկ Հակոբյանը, նշված օրը դառնում է 70 տարեկան եւ գործող օրենսդրությամբ այլեւս իրավունք չի ունենա շարունակել պաշտոնավարել:
Ուստի Սերժ Սարգսյանը կա՛մ պետք է որոշի, թե ով է փոխարինելու Հակոբյանին, կա՛մ էլ կառավարությանը հանձնարարի հատուկ Գորիկ Հակոբյանի համար օրենսդրական փոփոխություն նախաձեռնել:
Սակայն, եթե Սերժ Սարգսյանը որոշի Հակոբյանին համար օրենսդրությունը փոխել, դա կնշանակի, որ ԱԱԾ-ի ներկա ղեկավար կազմում չկա մեկը, որին նա վստահում է»:
Նմանատիպ նյութեր
3258 դիտում
10:39 09-06-2020
Ով է լինելու Հանրայինի լրատվական ծառայության նոր տնօրենը․ «Իրավունք»
Այս բաժնից
637 դիտում
08:42 19-11-2024
Արդյո՞ք Հռոմի ստատուտին անդամակցությունը որևէ օգուտ է տալու Հայաստանին․ «Փաստ»
1015 դիտում
08:33 19-11-2024
Գնել Սանոսյանը Փաշինյանի հետ խնջույքի է մասնակցել, հետո դիմում գրել. «Ժողովուրդ»
1069 դիտում
22:11 16-11-2024
Ուզում ես ոչնչացնել հայերի ինքնությունը, զրկիր իրենց Արարատի ինքնության սիմվոլիզմից․ Էդուարդ Աբրահամյան