211652_close_icon
views-count24053 դիտում article-date 13:00 12-11-2015

Արտակարգ իրավիճակ Արագածոտնի մարզի մի քանի գյուղերում և Ապարան քաղաքում. գիշերը քամին տանիքներ է պոկել, ծառեր տապալել ու կոտրել գազախողովակներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 12-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզի մի քանի գյուղերում, ինչպես նաև Ապարան քաղաքում: Ինչպես Արագածոտնի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գիշերը ժամը 03:00-ի սահմաններում ուժեղ քամու հետևանքով Արայի, Վարդենուտ, Արագած, Թթուջուր և Թեղենիք գյուղերում քամին մեծ թվով տանիքների թիթեղներ պոկել և շպրտել է մի քանի մետր: Վարդենուտ գյուղում անգամ ուժեղ քամու հետևանքով արմատախիլ են եղել հսկայական բարդիներ, որոնք պոկվել ու տապալել են գյուղի որոշ հատվածներով անցնող գազախողովակները, ինչի պատճառով էլ գյուղի որոշ տների գազամատակարարումը դադարեցվել է: Քամին այնքնան ուժգին է եղել, որ պատեր է փլել: Ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղապետ Կամո Սահակյանը ասում էր, որ մոտ 80 տուն մասնակի վնասվել է, իսկ մոտ 20 տան նյութական վնասը շատ է. «Այս պահին հաշվարկներ ենք անում և իրավիճակի մասին արդեն տեղեկացրել ենք Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանին»: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ [color=#EF2929]նույն վիճակն է նաև Ապարան քաղաքում, որտեղ վնասներ են կրել դպրոցը, մեծ թվով բնակիչներ, որոնց տան տանիքները նույնպես քամին պոկել է: Ապարանում տուժած քաղաքացիներին է այցելում Ապարանի փոխքաղաքապետը, ով իրավիճակի մասին անընդհատ տեղեկություններ է փոխանցում Արագածոտնի մարզպետին: Տուժած գյուղացիները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին, որ միակ սփոփանքը եղել է այն, որ լավ է՝ զոհեր և վիրավորներ չունենք. «Բայց մեր հույսը կառավարությունն է, ով գոնե տախտակով, շիֆերով կկարողանա մեզ օգնել: Մենք այդքան հնարավորություն չունենք, որպեսզի մեր ուժերով վերանորոգենք տանիքները»: [/color] Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 124+
124+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր