211652_close_icon
views-count46894 դիտում article-date 13:23 29-12-2023

Արտակարգ իրավիճակ՝ Տաշիր քաղաքում. ուժեղ քամին ավերածություններ է արել, պոկել է շենքերի ու սեփական տների տանիքները, կոտրել ծառեր. մարզի ոստիկանապետի կարգադրությամբ ոստիկանությունն անցել է ուժեղացված ծառայության. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ դեկտեմբերի 28-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Լոռու մարզում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ուժեղ քամու հետևանքով Տաշիր քաղաքում ավերածություններ են տեղի ունեցել, պոկվել են բնակելի շենքերի ու սեփական տների տանիքներ, կոտրվել են ծառեր, վնասվել են նաև ավտոմեքենաներ:

Բարեբախտաբար տուժածներ չկան: 

Դեպքի մասին տեղեկանալով՝ ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանի հանձնարարականով՝ ոստիկանությունն անցել է ուժեղացված ծառայության: 

Ուժեղացված ծառայության են անցել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արթուր Բեժանյանի գլխավորությամբ: 

Տաշիր են ժամանել Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը և տեղում իրավիճակը քննարկել է Տաշիրի քաղաքապետի հետ: 

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության պետն ու Տաշիրի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները՝ ջոկատի հրամանատարի գլխավորությամբ: 

Մարզետ Ա. Խ.-ի կարգադրությամբ վնասի չափը պարզվում է, որից հետո մարզպետարանը դիմելու է ՀՀ Կառավարությանը, որպեսզի քաղաքացիները միայնակ չմնան տարերքի դեմ:  

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վնասը կազմում է մի քանի միլիոն դրամ: 

Լուսանկարները՝ Ռոբերտ Աբրահամյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 122+
122+

Նմանատիպ նյութեր