211652_close_icon
views-count2000 դիտում article-date 08:55 12-11-2015

Տուլայում վթարի ենթարկված Մոսկվա-Երևան ավտոբուսը «տեսառեգիստրով» կահավորված չի եղել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը մանրամասներ է փոխանցում Տուլայում վթարի ենթարկված ավտոբուսի մասին. «Տուլայի տարածաշրջանում նոյեմբերի 3-ին վթարի ենթարկված Մոսկվա-Երևան ավտոբուսը, «Ժողովուրդ»–ի տեղեկություններով այսպես կոչված՝«տեսառեգիստրով» կահավորված չի եղել։ Արդյոք նման պայմաններում կպարզվեն վթարի ճշգրիտ պատճառները, ցույց կտա ժամանակը։ Բայց որ միջպետական ուղևորափոխադրում իրականացնող ավտոբուսը «ռեգիստր» չի ունեցել, ինքնին տարօրինակ Է։ ժամանակակից բոլոր ավտոբուսները նման սարքավորումներով կահավորված են։ Ավելին, ավտոբուսների ներսում ևս տեսահսկման համակարգեր կան, որոնց միջոցով անհրաժեշտության դեպքում հնարավոր Է վերարտադրել նաև ավտոբուսի սրահում տեղի ունեցած իրադարձությունները։ Մյուս կողմից, եթե ավտոբուսն ինքը չի ունեցել, ապա տարօրինակ Է, որ դրա սեփականատեր «Կինգ Դելյուքս» ընկերությունն ինքը միջոցներ չի ներդրել իր շարժակազմը այդ սարքով կահավորելու համար։ Ի վերջո, այդ «ռեգիստրները» վերջին տարիներին այնքան են տարածվել, որ դրանց առանձին մոդելները կարելի է ձեռք բերել անգամ 20 դոլարով և նույնիսկ տաքսի ծառայություններն են գնում»:

Նմանատիպ նյութեր