Մոսկվա-Երևան երթուղու վթարի ենթարկված ավտոբուսի վարորդը, ըստ նախնական վարկածի՝ քնած է եղել. Վահան Մարտիրոսյան
Մոսկվա-Երևան երթուղու վթարի ենթարկված ավտոբուսի վարորդը, ըստ նախնական վարկածի՝ քնած է եղել։
Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել ՀՀ կապի և տրանսպորտի նախարար Վահան Մարտիրոսյանը։
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2016/10/14/98364/]ավելի վաղ [/url]հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, այսօր՝ հոկտեմբերի 14-ին, դաժան ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնությունում:
Ժամը 04:30-ի սահմաններում, Բեսլան-Վլադիկովկաս ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում Mercedes sprinter մակնիշի 50 AA 515 համարանիշի երթուղային ավտոբուսը վթարի էր ենթարկվել:
Վթարի հետևանքով 5 հոգի տեղում մահացել էին, 27 հոգի մարմական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոցներ: Մահացածների մեջ էին նաև երկու վարորդները: