211652_close_icon
views-count3117 դիտում article-date 15:46 31-10-2016

Չի բացառվում, որ նախագահ ընտրվելու դեպքում Քլինթոնը կարող է կանգնել իմպիչմենթի վտանգի առաջ. ԶԼՄ-ներ

ԱՄՆ-ում նաագահական ընտրություններին մնացել է մի քանի օր, իսկ ՀԴԲ-ի ղեկավար Ջեյմս Քոմին օրեր առաջ հայտարարեց, որ կառույցը վերականգնել է նախագահի դեմոկրատ թեկնածու, երկրի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի անձնական էլփոստի հետ կապված սկանդալային գործի հետաքննությունը, հայտնում է Rosbalt-ը։ Խոսքը վերաբերում է նրա՝ պետքարտուղարի պաշտոնում եղած ժամանակահատվածին, երբ Քլինթոնն օգտագործել է իր անձնական էլհասցեն և պետական գործերին վերաբերղ նամակագրություն կատարել, ինչն արգելում է ամերիկյան օրենքը։ Անձամբ Քլինթոնը կոչով էր հանդես եկել, որպեսզի հրապարակվեին առավելագույնս շատ տվյալներ՝ հետաքննությունից։ Էլեկտրոնային նամակները հայտնաբերվել էին նրա օգնական Խումա Աբեդինին և նրա ամուսնու՝ Էնթոնի Վիներուին պատկանող անձնական էլեկտրոնային հասցեներում։ The New York Times թերթը նշում է, որ ժամանակակից պատմության մեջ առաջին անգամ քաղաքական մրցավազքին է միջամտել Հետախուզական դաշնային բյուրոն։ Ֆրանսիական Le Figaro-ն էլ վստահ է, որ ինչ էլ տեղի ունենա նոյեմբերի 8-ին՝ ընտրությունների օրը, Քլինթոնի համար հեշտ չի լինի խուսափել սկանդալի տհաճ հետևանքներից, և եթե նա նույնիսկ ընտրվի երկրի նախագահ, ամեն դեպքում Սենատի և Ներկայացուցիչների պալատի վերահսկղությունը կլինի հանրապետականների ձեռքում։ Այստեղից էլ հետևում է, որ հնարավոր իմպիչմենթի ռիսկը բավականին մեծ է։

Նմանատիպ նյութեր