3087 դիտում
12:10 26-06-2015
Բաղրամյան պողոտան կիկին միավորեց հայությանը. անգամ սայլակներով փոքրիկներն են միանում պայքարին, իսկ նոր-նոր քայլ անող փոքրիկները երիտասարդների հետ՝ հաղթական Քոչարի պարում
Բաղրամյան պողոտան կրկին միավորեց հայությանը: Տեւական ժամանակ կուսակցական անարդյունք պայքարներից հիասթափված եւ հետ քաշված քաղաքացին կրկին փողոցում է ու կրկին պահանջատեր իր իրավունքներին: Այն, որ բողոքի ցույցի է դուրս գալիս տարեցը կամ երիտասարդը, բնական է, բայց երբ նրանց մեջ հանդիպում ես նորածինների եւ սայլակներով պողոտա եկած փոքրիկների, հաղթանակն էլ ավելի շոշափելի է թվում:
Ինչպես փոխանցում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, անգամ նոր քայլեր անող փոքրիկներն ազգային-ազատագրական երգերի հնչյունների ներքո պարի դուրս եկած երիտասարդների հետ պարի են բռնվում ու նրանց հետ ապրում հաղթական ոգին:
Այս պայքարն այն պայքարն է, որ միավորում է ոչ միայն տարեցին ու երիտասարդին, այլեւ նորածնին, ապահովին եւ անապահովին, գործազուրկին եւ պաշտոնյային: Բայց նորածինների եւ դեռ քայլեր չանող փոքրիկների ներկայությունը համոզմունք է առաջացնում, որ վաղվա սերունդն էլ ավելի պատվախնդիր ու պահանջատեր է լինելու:
Ի դեպ, վաղ առավոտից քաղաքացիներն իրենց հետ ուտելիքներ են բերում եւ հյուրասիրում այնտեղ հերթապահող ակտիվիստներին եւ ոստիկաններին: Շատերն էլ առանց նախաճաշելու են եկել, որ հենց ակտիվիստների հետ եւ պողոտայում նախաճաշեն:
Ի դեպ, մի թոշակառու կին էլ երեսուն արծաթով էր եկել, այդ կերպ իր բողոքն էր արտահայտում եւ պատրաստակամություն հայտնում իր երեսուն հազար դրամ թոշակը նվիրել կառավարությանը:
Նշենք նաեւ, որ անգամ սփյուռքից են ակտիվիստների համար հյուրասիրություն կազմակերպում: Ակտիվիստները տարբեր երկրներում գտնվող հայրենակիցներից զանգեր են ստանում, ովքեր հավատացնում են, որ անհրաժեշտության դեպքում իրենց կողքին կլինեն, ինչից էլ ավելի են ոգեւորվում:
Այս պահին Հայաստանի տարբեր մարզերում եւս շարունակվում են բողոքի ակցիաները եւ նստացույցերը:
Նշենք, որ արդեն երրորդ գիշերն է, ինչ քաղաքական գործիչները, մտավորականները, հոգեւորականները եւ շոու բիզնեսի ներկայացուցիչները կենդանի պատ են կազմում ոստիկանների եւ ցուցարարների միջեւ` բախումներից խուսափելու համար: Ավելի վաղ էլ տեղեկացրել էինք, որ Երևանի Բաղրամյան պողոտայում շարունակվում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան: Ցուցարարները շարունակում են պահանջել չեղյալ հայտարարել թանկացման մասին որոշումը։
Նմանատիպ նյութեր
1594 դիտում
13:49 26-06-2015
Պարել ենք, պարում ենք ու դեռ պետք է պարենք. Բաղրամյան պողոտայում հաղթական ոգին նաեւ երգ ու պարով են արտահայտում
1052 դիտում
10:53 11-11-2015
Առողջապահական համաժողովը երկրորդ անգամ միավորեց հայ և ռուս առաջատար մասնագետներին
Այս բաժնից
916 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
943 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»