ԱՄՆ-ում մինչև 10 տարեկան երեխաներին արգելել են գլխով խաղալ
ԱՄՆ-ում արգելել են մինչև 10 տարեկան երեխաներին ֆուտբոլային հանդիպման ընթացքում գլխով խաղալ:
Որոշումը կայացրել է ԱՄՆ ֆուտբոլի ֆեդերացիան՝ անվտանգության նկատառումներից ելնելով:
Արգելքը տարածվում է ԱՄՆ-ի ֆուտբոլի ֆեդերացիայի ենթակայության տակ գտնվող բոլոր ֆուտբոլային ակադեմիաների, ինչպես նաև՝ ազգային հավաքականների և MLS-ի ակումբների մանկապատանեկան թիմերի վրա:
2015թ. օգոստոսին պատանի ֆուտբոլիստների մի խումբ ծնողներ ԱՄՆ-ի ֆուտբոլի ֆեդերացիայի դատի էին տվել, որ վերջինիս անփութության և վատ վերահսկողության պատճառով երեխաները գլխի վնասվածքներ են ստացել:


