211652_close_icon
views-count292 դիտում article-date 10:20 23-04-2026

Թուրքիայի խորհրդարանն արգելել է մինչև 15 տարեկան երեխաների մուտքը սոցիալական ցանցեր

Չորեքշաբթի երեկոյան Թուրքիայի խորհրդարանն ընդունել է օրինագիծ, որն արգելում է սոցիալական ցանցերը 15 տարեկանից ցածր երեխաների համար: Այս մասին հայտնում է NTV գործակալությունը:

Համաձայն փաստաթղթի՝ 15 տարեկանից ցածր անձինք չեն կարողանա գրանցվել սոցիալական ցանցերում, իսկ թվային հարթակները պարտավոր կլինեն կարգավորել տարիքի ստուգման համակարգեր:

Ծնողները կստանան գործիքներ երեխաների էկրանային ժամանակը և առցանց ծախսերը վերահսկելու համար, իսկ արտակարգ իրավիճակներում խոշոր սոցիալական ցանցերը պետք է միջամտեն վնասակար բովանդակության հայտնվելուց հետո մեկ ժամվա ընթացքում:

Օրենքն ուժի մեջ կմտնի կառավարության պաշտոնական տեղեկագրում հրապարակվելուց վեց ամիս անց:

Նմանատիպ նյութեր