211652_close_icon
views-count42476 դիտում article-date 11:06 10-11-2015

Պարզվել է՝ Մաստարա գյուղում խոշոր ավտովթարի հետևանքով 200 մետր ձորը գլորված ավտոմեքենայի վիրավորը դերասանուհի Ջուլյա Սաղաթելյանն է եղել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 27-ին Արագածոտնի մարզի Մաստարա գյուղի վարչական տարածքում խոշոր ավտովթարի հետևանքով ձորում հայտնված վիրավորը Ջուլյա Սաղաթելյանն է, ով դեպքի վայրից տեղափոխվել էր Թալինի հիվանդանոց, որտեղից էլ՝ Գյումրու բժշկական կենտրոն, իսկ հետո՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն: Պարզվել է, որ նա դերասանուհի Ջուլյա Սաղաթելյանն է, ում ողնաշարի վիրահատության համար անհրաժեշտ է 2 մլն 500 հազար դրամ: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2015/10/27/68795/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, հոկտեմբերի 27-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 12:30-ի սահմաններում Վրաստանի Հանրապետության քաղաքացի, 23-ամյա Գուլման Պապինաշվիլին իր վարած Hօnda մակնիշի HHB 515 համարանիշի ավտոմքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի Մաստարա գյուղի վարչական տարածքում դեպի Երևան ընթանալիս դուրս էր եկել ճանապարհի հանդիպակաց երթևեկելի գոտի և մոտ 200 մետր գլխիվայր շրջվելով՝ գլորվելով հայտնվել ձորում: Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր Մարալիկի հիվանդանոց, որտեղից էլ՝ Գյումրիի բժշկական կենտրոն: Վիրավորին ավտոմեքենայից դուրս էին բերել քաղաքացիները և Թալինի հրեջ-փրկարարական ջոկատի աշխատակիցները: Օպերատիվորեն դեպքի վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի և դասակի հրամանատար Ռաֆայել Ասրյանի գլխավորությամբ: Ժամանել էր նաև ոստիկանության Թալինի բաժնի օպերատիվ խումբը՝ անչափահասների գործերով բաժանմունքի տեսուչ Արթուր Ավդալյանի գլխավորությամբ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի [img]/ups/images/0718490001447139487589134.jpg[/img]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 71+
71+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր