211652_close_icon
views-count951 դիտում article-date 18:49 09-11-2015

Վենեսուելայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Հայաստանի արտգործնախարարին

Նոյեմբերի 9-ին Հայաստանում Վենեսուելայի Բոլիվարյան Հանրապետության նորանշանակ դեսպան Խուան Վիսենտե Պարեդես Տոռեալբան (նստավայրը՝ ք. Մոսկվա) իր հավատարմագրերի պատճենը հանձնեց արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին: Ողջունելով հյուրին` Էդվարդ Նալբանդյանը հաջողություն մաղթեց նրան դիվանագիտական առաքելության իրականացման գործում և հույս հայտնեց, որ դեսպանն իր կարևոր ներդրումը կունենա Հայաստանի և Վենեսուելայի միջև հարաբերությունների զարգացման գործում: Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար` Վենեսուելայի դեսպանը վստահեցրեց, որ երկու բարեկամ երկրների միջև համագործակցությունն ամրապնդելու և ընդլայնելու համար առավելագույն ջանքեր կներդնի։ Նախարար Նալբանդյանն ու դեսպան Պարեդես Տոռեալբան քննարկեցին տարբեր ոլորտներում երկու երկրների փոխգործակցությանն, իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանն առնչվող հարցեր: Երկուստեք կարևորվեց միջազգային կազմակերպություններում համագործակցությունը և միջխորհրդարանական կապերի ձևավորումը:

Նմանատիպ նյութեր