Քաղցկեղով հիվանդ չինացին մահից առաջ ամուսնացել է տիկնիկի հետ (լուսանկարներ)
Պեկինի մի բնակիչ, որը հիվանդ է քաղցկեղով, մահից առաջ ամուսնացել է մի տիկնիկի հետ: 28-ամյա երիտասարդը երազել է ամուսնանալ մինչև մահը, բայց չի ցանկացել իրենից հետո կնոջը միայնակ թողնել: Իր ամուսնության լուսանկարները նա հրապարակել է սոցիալական ցանցում: Վշտով լի երիտասարդը Չինաստանում դարձել է համացանցի սիրելին:
Ամուսնության արարողությանը տիկնիկը, որը ներկայացվել է որպես հարսնացու, շքեղ հարսանյաց զգեստ է հագին ունեցել, գրում է Mirror-ը: