ԱՄՆ-ում ձերբակալվել են 6-ամյա երեխային սպանած ոստիկանները
ԱՄՆ-ի Լուիզիանա նահանգում ձերբակալվել են 4 ոստիկաններից 2-ը, ովքեր օրեր առաջ տղամարդուն հետապնդելու արդյունքում սպանել էին նրա 6 տարեկան որդուն, հաղորդում է Ria Novosti-ն:
Դեպքը տեղի էր ունեցել Մարքսվիլլ քաղաքում: Տեղի բնակիրչ Քրիս Ֆյուն չէր ենթարկվել ոստիկանների հրահանգին և փորձել էր փախուստի դիմել իր ավտոմեքենայով, որի մեջ այդ պահին եղել է նրա 6-ամյա երեխան, սակայն ոստիկանների բացած հրազենային կրակոցի զոհ է դարձել փոքրիկ տղան:
Փոքրիկը բազմաթիվ հրազենային վնասվածքներ էր ստացել գլխին և կրշծքավանդակին և տեղում մահացել: Հորը ծանր վիճակում տեղափոխել էին հիվանդանոց:
Ձերբակալվել են ոստիկանության սպաներ Նորրիս Գրինհաուս Կրտսերը և Դերիք Սթաֆֆորդը: