ԱՄՆ-ում ձերբակալվել է եկեղեցում 9 մարդու սպանած երիտասարդը
ԱՄՆ Հարավային Կարոլինա նահանգի Չարլսթոն քաղաքի եկեղեցում հրազենային կրակոցներ արձակած և 9 մարդու վրա կյանք խլած կասկածյալ, 21-ամյա Դիլան Ռուֆը ձերբակալվել է: Այդ մասին հաղորդել է CNN հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Ռուֆը ենթադրաբար սևամորթ հավատացյալներին սպանել է ռասսյական ատելության հողի վրա:
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ երիտասարդի նկատմամբ այս տարվա մարտին ոստիկանությունը մեղադրանքներ էր առաջադրել՝ կապված թմրանյութերի հետ: