ԱՄՆ-ում ձերբակալվել է նորվեգացի դաշնակահարուհուն սպանած տղամարդը
Մանչեսթերի ոստիկանությունը ձերբակալել է 48-ամյա տղամարդու, որը կասկածվում է նորվեգացի դաշնակահարուհի Նատալյա Ստրիլչենկոյի սպանության մեջ: Նրան մահացած էին գտել սեփական բնակարանում՝ այս կիրակի:
Փորձաքննությամբ հաստատվել է, որ մահը վրա է հասել գլխի ծանր վնասվածքի հետեւանքով: 38-ամյա դաշնահակարուհին կրթություն էր ստացել Սանկտ-Պետերբուրգում եւ Օսլոյում: Շատ համերգներ է տվել Եվրոպայում, ԱՄՆ-ում եւ Ճապոնիայում: