15942 դիտում
18:46 01-09-2015
16-ամյա երեխային սպանած նրա ազգական կասկածյալը կալանավորվեց և տեղափոխվեց բանտ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Երջանիկ Գևորգյանը երեկ` օգոստոսի 31-ին, միջնորդությամբ դիմել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Լոոռւ մազրի Կուրթան գյուղի բնակիչ, 22 -ամյա Սեյրան Գևորգյանի նկատմամբ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավոր Սուրեն Բաղդասարյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով` բավարարեց ավագ քննիչի միջնորդությունը և Ս. Գևորգյանը, ով կասկածվում է համագյուղացի 16-ամյա Վարդան Գևորգյանին սպանելու մեջ` կալանավորվեց և տեղափոխվեց Վանաձորի բանտ:
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2015/08/29/63223/]ավելի վաղ [/url]հայտնել էր ֆոտոլրագրողը, օգոստոսի 29-ին ոստիկանության Լոռու մարզային վարչության, ոստիկանության Վանաձորի բաժնի և Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության և նույն վարչության Ստեփանավանի քննչական բաժնի աշխատակիցները, ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, բացահայտել էին օգոստոսի 28-ին, Կուրթան գյուղում 16-ամյա տղայի սպանությունը:
Ինչպես Ստեփանավանից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված սպանությունը կատարելու կասկածանքով ոստիկանություն էր տեղափոխվել 22-ամյա Սեյրան Գևորգյանը: Նա ինքնակամ էր ներկայացել ոստիկանություն և այդ գործում ոստիկաններին ու քննիչներին օգնել էր Կուրթանի գյուղապետը:
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Երջանիկ Գևորգյանի որոշմամբ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով:
Սպանված Վարդան Գևորգյանը
[img]/ups/images/0760479001441113602484926.jpg[/img]
Կալանավորված 22-ամյա Սեյրան Գևորգյանը
[img]/ups/images/0078996001441113629353491.jpg[/img]
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+