211652_close_icon
views-count6861 դիտում article-date 20:00 19-09-2015

28-ամյա Արամն ամուսնաընտանեկան վիճաբանության ժամանակ ծեծել է կնոջը, իսկ կինն էլ կծել է նրան

28-ամյա Արամ Փամբուկչյանին և 25-ամյա Անի Իլիչյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ Արամ Փամբուկյանը երեխային տեսակցելու նպատակով գալով Անիի բնակարան՝ ամուսնաընտանեկան վիճաբանության ժամանակ ձեռքերով հարվածներ է հասցրել կնոջը՝ Անի Իլիչյանին։ Իսկ Անի Իլիչյանն էլ իր հերթին վիճաբանության ժամանակ ձեռքերով հարվածներ է հասցրել ամուսնուն՝ Արամ Փամբուկյանին, կծել է նրա ձախ գոտկային մասը: Նրանց դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի հատկանիշներով։ Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը։ Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից։ Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը։

Նմանատիպ նյութեր