211652_close_icon
views-count1024 դիտում article-date 22:10 03-08-2026

Գյումրիում 21-ամյա երիտասարդին անծանոթ տղաները ծեծել են, որից հետո էլ թափառող շներն են կծել․ aravot.am

Aravot.am-ի տեղեկություններով, հուլիսի 22-ին Արտաշատի բնակիչներից մեկը՝ 21-ամյա Ս․ Ա․-ն, տարօրինակ պատմությունների մեջ է հայտնվել Գյումրիում։

Այդ օրը՝ ժամը 22։00-ի սահմաններում, Ս․ Ա․-ն Գյումրու Անի թաղամասի Տրդատ Ճարտարապետ փողոցի հարակից այգում հայհոյանքներ հնչեցնելու համար դիտողություն է արել իրեն անծանոթ երեք անձանց, որոնք ծեծի են ենթարկել նրան։ Նա վայր է ընկել, ինչի հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել։

Սակայն փորձանքը սրանով չի ավարտվել․ այդ նույն թաղամասում գտնվող նախկին թիվ 37 դպրոցի մոտակայքում էլ թափառող շներն են վրա տվել ու կծել Ս․ Ա․-ի ձախ սրունքը։

Նա ժամը 23։30-ի սահմաններում «ձախ վերակնակապճային շրջանի պատռված վերք, վերին շրթունքի հեմատոմա, ձախ սրունքի շան կծած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Գյումրի բժշկական կենտրոն։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր