Հենրիխ Մխիթարյան. Չգիտեմ, ինչ կլիներ, եթե Բաքու գնայի
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի 4-րդ տուրի «Բորուսիա»-«Գաբալա» (4:0) [url=https://shamshyan.com/hy/article/2015/11/05/69642/]խաղից[/url] հետո մեկնաբանել է թիմի հաղթանակը:
Մինչև առաջին գոլը ամեն ինչ դժվար էր, սակայն հետո մրցակցի պաշտպանությունում ազատ գոտիներ գտանք և սկսեցինք ավելի շատ գրոհել:
Երկրորդ գոլից հետո արդեն հեշտ էր: Մեր թիմը լավ խաղաց: «Գաբալան» էլ է լավ թիմ: Գլխավոր մարզչի հետ ծանոթ եմ, Գայի հետ միասին խաղացել եմ: Ճանաչում եմ նաև Զենևին, Բեզոտնոսնիին, Անտոնովին և Վերնիդուբին: Ակումբին հաջողություն եմ մաղթում:
Ինչ վերաբերում է Բաքու գնալուն, ապա ես ցանկանում էի գնալ: Սակայն անվտանգության նկատառումներից ելնելով որոշում կայացվեց, որ ես մնամ Դորտմունդում:
Թեպետ ինձանից առաջ Բաքու էին գնացել ըմբշամարտիկներն ու շախմատիստները, սակայն ֆուտբոլը՝ այլ դեպք է: Ես չեմ կարող ասել, թե ինչ կլիներ, եթե ես Բաքու գնայի», ասել է Մխիթարյանը:
Հիշեցնենք, որ հայ ֆուտբոլիստը այդ խաղում դարձել է գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ:


