2099 դիտում
15:48 22-12-2020
«Չգիտեմ` ինչ պայմանավորվածություններ դեռ կան Ալիևի հետ, կարծում եմ, ինչ-որ բաներ դեռ պիտի տրվեն». Արամո
Էլիտան դա մտածող մարդն է, կիրթ մարդն է, հայրենիքի ցավով ապրող մարդը: Եվ մեր հայրենակիցները, որ այսօր այստեղ են` Հանրապետության հրապարակում, պետք է պահանջեն Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:
Լրագրողների հետ զրույցում ասաց երգիչ Արամոն, ով Հանրապետության հրապարակ էր եկել Մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանի հետ:
«Ես իմ ընկերոջ` Ժիրայրի հետ այստեղ եմ, որովհետև չեմ ուզում պարտված ղեկավար տեսնել, կառավարություն: Հասկացանք Ղարաբաղի մասով ինչ-որ թուղթ ստորագրեցին, բայց չենք հասկանում Զանգեզուրի հետ ինչ է կատարվում: Ես կիսով չափ զանգեզուրցի եմ, մայրական կողմից պապիկս Զանգեզուրից է` Գորիս քաղաքից: Եվ տեսնում ենք, որ մետր առ մետր հանձնվում է Ադրբեջանին:
Սենց կառավարություն, սենց դիվանագիտություն չեմ տեսել: Նա պետք է հրաժարական տա օր առաջ: Վայրկյան առաջ բոլորը պետք է հրաժարական տան:
Նորմալ պետություններում կապիտուլացիայի ժամանակ կամ գնդակահարում են, կամ կառավարությունը հրաժարական է տալիս: Ես չգիտեմ` ինչ պայմանավորվածություններ դեռ կան Ալիևի հետ, կարծում եմ, ինչ-որ բաներ դեռ պիտի տրվեն: Իսկ ինչ, ժամանակը ցույց կտա»,-նշեց նա:
Իր հերթին Ժիրայր Դադասյանը հավելեց, որ իր կարծիքով, Փաշինյանը հրաժարական չի տալու:
« 2018-ի ապրիլին նա մի արտահայտություն արեց, որը բացահայտում է ամբողջ բանաձևն իր իշխանության: Նա ասաց` կամ ես կլինեմ վարչապետ, կամ Հայաստանը վարչապետ չի ունենա:
Ուրեմն` կամ ինքը կլինի, կամ` Հայաստանը, մենք պիտի ընտրենք: Այս բանաձը պետք է փոխել:
Եվ հետո հաջորդ բանաձը` սևեր-սպիտակներ, նախկիններ, թալանչիներ, Նոր Հայաստան, հիմա արդեն էլիտաներ և ժողովուրդ: Տերմինները փոխվում են, բայց բովանդակությունը մնում է նույնը: Մենք պետք է դուրս գանք այդ բանաձևերից»,-եզրափակեց Դադասյանը:
Նմանատիպ նյութեր
8784 դիտում
19:45 10-07-2017
Փաթեթ են մշակում. չօգտագործվող գյուղատնտեսական հողերը կամ պիտի վաճառվեն, կամ վարձակալության տրվեն
2913 դիտում
12:05 07-11-2020
Որ հաղթես կյանքում՝ պիտի հավատաս, որ հաղթես պատերազմում՝ պիտի հավատաս, որ ապրես՝ պիտի հավատաս. Թևան Պողոսյան
Այս բաժնից
1000 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
979 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
913 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր