22411 դիտում
14:26 04-11-2015
ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանի կողմից նախարարության 45 աշխատակից արժանացավ մեդալների. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ նոյեմբերի 4-ին, ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը նախարարության 45 աշխատակցի պարգևատրեց մեդալներով և պատվոգրերով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս տարվա սեպտեմբերին ՀՀ ՏԿԱԻՆ ՓԾ քաղաքային որոնողափրկարարական 2 թիմերը պատվով հաղթահարեցին ՄԱԿ-ի միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի (INSARAG) 36-ժամանոց չափազանց բարդ արտաքին որակավորման քննություն-վարժանքը և ստացան միջազգային որակավորման վկայական` դառնալով միջազգային փրկարարական ընտանիքի անդամ: INSARAG-ը համաշխարհային ցանց է, որը ՄԱԿ-ի հովանու ներքո միավորում է ավելի քան 80 երկիր և կազմակերպություն: Այն հիմնվել է 1991 թ.՝ դարավերջյան երկու խոշորագույն` 1985 թ. Մեքսիկայի և 1988 թ. Սպիտակի երկրաշարժերից հետո` նպատակ ունենալով բարձրացնել որոնողափրկարարական աշխատանքների արդյունավետությունը:
2011 թ. Հայաստանը հայտ էր ներկայացրել INSARAG-ի արտաքին որակավորում անցնելու համար։ Դրանից հետո ստանալով համապատասխան վկայական` Հայաստանը դարձել է տարածաշրջանում միակ երկիրը, որի փրկարարական թիմերն իրավունք են ստացել մշտական ներկայություն ունենալու միջազգային որոնողափրկարարական աշխատանքներին։ ՄԱԿ-ում նման դասակարգում անցնելը մեծ պատիվ է Հայաստանի համար, քանի որ շատ զարգացած պետությունների փրկարարական թիմեր չունեն այդ չափանիշներին համապատասխան պատրաստվածություն:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 338+
338+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
629 դիտում
16:59 09-04-2015
ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանի ուշադրության կենտրոնում են սահմանամերձ գյուղերը
1426 դիտում
12:01 23-11-2015
Եվրոպայի շախմատի թիմային առաջնություն. Հայաստանի հավաքականի 3 շախմատիստ արժանացավ անհատական մեդալների