ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանի ուշադրության կենտրոնում են սահմանամերձ գյուղերը
Տավուշի մարզում երկօրյա այցի շրջանակներում ապրիլի 9-ին ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանն աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց Տավուշի մարզպետարանում:
Խորհրդակցությանը մասնակցում էին Տավուշի փոխմարզպետ Լևոն Սարգսյանը, ՏԿԱԻՆ ՓԾ տնօրեն Սերգեյ Ազարյանը, ՊՆ գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանը և Իջևանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը: Քննարկվել են սահմանամերձ գյուղերի ջրամատակարարման և քաղպաշտպանության հիմնախնդիրներն ու դրանց լուծման եղանակները:
Հանդիպումից հետո նախարար Երիցյանը կայցելի Տավուշի մարզի Չինար, Մովսես, Վ. Կ. Աղբյուր, Ն. Կ. Աղբյուր և Այգեպար սահմանամերձ գյուղեր՝ իրավիճակը տեղում ուսումնասիրելու համար:
Մանրամասները հաջորդիվ: