211652_close_icon
views-count21122 դիտում article-date 12:19 09-02-2016

Արմեն Երիցյանի գլխավորությամբ սկսվել է ՀՀ ՏԿԱԻ նախարարության կոլեգիայի ընդլայնված նիստը. հայտնի են «Լավագույնն ըստ մասնագիտության» մրցանակաբաշխության արդյունքները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ փետրվարի 9-ին, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության նիստերի դահլիճում այս պահին տեղի է ունենում կոլեգիայի ընդլայնված նիստը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նիստը նվիրված է նախարարության 2015 թվականի գործունեության արդյունքների ամփոփմանը: Նիստի ընթացքում ամփոփվելու են նաև «Մարդկանց անվտանգության և փրկության թեմայով «Արիության համաստեղություն» խորագրով հանրապետական փառատոնի շրջանակներում անցկացված «Լավագույնն՝ ըստ մասնագիտության» մրցանակաբաշխության արդյունքները: Այս պահին նախարար Արմեն Երիցյանի կարգադրությամբ ելույթով հանդես է ունենում փրկարար ծառայության պետ, գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ազարյանը, ով ներկայացնում է նախարարության գործունեության 2015 թվականի արդյունքները: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ մրցանակաբաշխության անվանակարգերն են՝ Լավագույն հրշեջ-փրկարար՝ Գևորգ Դավթյան, ՀՀ ՏԿԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության ՀԱԵԿ-ի պահպանության հատուկ հրշեջ-ջոկատի օղակի հրամանատար, Լավագույն փրկարար՝ փրկարար ծառայության մայոր Զավեն Մելքոնյան՝ ՀՀ ՏԿԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատի հրամանատարի տեղակալ, Լավագույն ջրափրկարար (ջրասուզակ)՝ ՓԾ ավագ լեյտենանտ Գոռ Հովհաննիսյան, ՀՀ ՏԿԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի խմբի հրամանատար, Լավագույն հերթափոխի պետ՝ ՓԾ ենթասպա Հայկ Մկրտչյան, ՀՀ ՏԿԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության Տաշիրի հրշեջ-փրկարարական ջոկատի հերթափոխի պետ, Լավագույն լեռնափրկարար՝ ՓԾ ավագ ենթասպա Դավիթ Հայրապետյան՝ ՀՀ ՏԿԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատի լեռնափրկարար-դեսանտ, Լավագույն խմբի պետ (հրամանատար)՝ ՓԾ կապիտան Բագրատ Դանիելյան, ՀՀ ՏԿԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատի խմբի պետ, Լավագույն հրշեջ-փրկարարական ջոկատ՝ ՀՀ ՏԿԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության Սպիտակի հրշեջ-փրկարարական ջոկատ, Փրկարար ծառայության լավագույն տարածքային ստորաբաժանում՝ ՀՀ ՏԿԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչություն, Փրկարար ծառայության լավագույն կառուցվածքային ստորաբաժանում՝ ՀՀ ՏԿԱԻՆ ՓԾ ծառայության կազմակերպման վարչություն, Լավագույն քաղաքացիական ծառայող՝ Ռուբեն Խաչունց՝ ՀՀ ՏԿԱԻՆ աշխատակից պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության պետի տեղակալ-գլխավոր տեսուչի տեղակալ, Լավագույն մասնագետներ՝ Աղվան Սարգսյան՝ ՀՀ ՏԿԱԻՆ աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջազգային համագործակցության բաժնի պետ, Կարապետ Սարաֆյան՝ ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի քաղաքացիական պաշտպանության ամբիոնի դասախոս, ՀՀ ՏԿԱԻՆ աշխատակազմի լավագույն կառուցվածքային ստորաբաժանում՝ նույն աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչություն, ՀՀ ՏԿԱԻՆ աշխատակազմի լավագույն առանձնացած ստորաբաժանում (ՊՈԱԿ)՝ ՀՀ ՏԿԱԻՆ «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 334+
334+

Նմանատիպ նյութեր