Հենրիխ Մխիթարյան. Ադրբեջան չգնալս ճիշտ որոշում էր
Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը անդրադարձել է Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի 3-րդ տուրում թիմի հետ Բաքու չգնալու թեմային, որտեղ պետք է կայանար «Գաբալա»-«Բորուսիան» հանդիպումը:
«Ոմանք ասացին, որ դա ճիշտ որոշում էր: Մյուսները պնդում էին, որ ես կարող էի Ադրբեջան գնալ և այնտեղ խաղալ:
Սակայն կարծում եմ, որ ճիշտ որոշում կայացրի, որ չգնացի և մնացի Գերմանիայում: Ինչևէ, այդ խաղի մասին այժմ չեմ ցանկանում խոսել, քանի որ այն արդեն մնացել է անցյալում:
Այժմ ես մտածում եմ միայն Դորտմունդում «Գաբալայի» հետ կայանալիք խաղի մասին: Հուսով եմ, որ նորմալ խաղ կլինի: Ես որևեէ մեկին ապացուցելու բան չունեմ», ասել է Մխիթարյանը գերմանական Sport1.de-ի հետ զրույցում:
Նշենք, որ «Բորուսիան»-«Գաբալա» հանդիպումը կկայանա նոյեմբերի 5-ին: