2487 դիտում
12:32 19-10-2015
Հենրիխ Մխիթարյան. Ադրբեջան գնալու հետ կապված «Բորուսիայի» ղեկավարությանը հարցրեք
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ռուսական [url=http://www.sport-express.ru/football/germany/reviews/928735/]Спорт-Экспресс[/url]-ի հետ զրույցում անդրադարձել է ադրբեջանական «Գաբալայի» հետ՝ Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի հանդիպմանը: Հիշեցնենք, որ ադրբեջանական լրատվամիջոցները գրել էին, որ Մխիթարյանը կարող է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցելելու պատճառով լուրջ խնդիրներ ունենալ Ադրբեջանում, եթե «Բորուսիայի» կազմում այդ երկիր մեկնի, իսկ «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս-Յոահիմ Վատցկեն [url=https://shamshyan.com/hy/article/2015/10/19/68027/]հայտարարել է[/url], որ Մխիթարյանը` մեծ հավանականությամբ, անվտանգության նկատառումներից ելնելով, չի մեկնի Ադրբեջան:
Այն հարցին, թե արդյո՞ք նա ադրբեջանական վիզա ստացել է, Մխիթարյանը պատասխանել է. «Չգիտեմ, անձնագիրը մոտս չի: Ավելի լավ է, թիմի ղեկավարությանը հարցրեց: Ես պատրաստվում եմ հանդիպմանը»:
Հարցին, թե արդյոք ցավալի չէ, որ Հայաստանը չի մանակցելու Եվրո-2016-ին, հայ ֆուտբոլիստը պատասխանել է. «Մենք երազում ենք խաղալ Եվրոպայի կամ աշխարհի առաջնությունում: Բայց ինչ արած... Ասել, թե խիստ հիասթափված եմ, չեմ կարող, քանի որ խմբային փուլում ընդամենը երկու միավոր ենք վաստակել:
Իսկ ահա երկու տարի կամ չորս տարի առաջ, եթե խոշոր մրցաշարերին մասնակցելու հնարավորություն կար, իսկապես շատ ցավալի էր», ասել է Մխիթարյանը:
Նմանատիպ նյութեր
5512 դիտում
22:07 28-08-2015
ՈւԵՖԱ-ն կմիջամտի, եթե Մխիթարյանը Ադրբեջան գնալու հետ կապված խնդիրներ ունենա
3315 դիտում
14:57 13-08-2015
Հենրիխ Մխիթարյան. Երբեմն երկու քայլ առաջ գնալու համար պետք է մեկ քայլ նահանջել
17059 դիտում
19:52 13-11-2016
Հենրիխ Մխիթարյան. ես չեմ տեղափոխվել Մանչեսթեր` լողափ գնալու համար
Այս բաժնից
2779 դիտում
20:36 14-12-2024
Եվրո-2026․ Ֆուտզալի Հայաստանի թիմը հաղթեց դանիացիներին
3811 դիտում
20:05 14-12-2024
Գարիկ Կարապետյանը երրորդ մոտեցման ժամանակ ցավեցրեց ուսն ու ընկավ մրցահարթակին
2536 դիտում
17:22 14-12-2024
Ֆուտզալ - Եվրո-2026. Հայաստան - Դանիա․ ՈւՂԻՂ