Բրիտանական արխիվներից մեկում գտել են Ուոլթ Դիսնեյի՝ 90 տարի անհետ համարվող մուլտֆիլմը
Մեծ Բրիտանիայի արխիվներից մեկում հայտնաբերվել է Ուելթ Դիսնեյի մուտֆիլմը, որն ավելի քան 90 տարի կորած էր համարվում, հաղորդում է BBC-ն:
6 րոպե տևողությամբ մուլտֆիլմը նկարահանվել է 1928 թվականին: Նրա գլխավոր հերոսը Օսվալդ անունով ճագարն է՝ առաջին անիմացիոն կերպարը, որը ստեղծել է աշխարհահռչակ մուլտիպլիկատորը:
Դիսնեյի ստուդիան հայտարարել է, որ արդեն վերականգնել է սկավառակը և այս տարվա դեկտեմբերին այն առաջին անգամ կներկայացվի հանրությանը: