Հետաքրքիր փաստեր Ուոլթ Դիսնեյի մասին
Կինեմատոգրաֆի պատմության մեջ Ուոլթ Դիսնեյը համարվում է ձայնային և երաժշտական մուլտֆիլմերի հիմնադիրը։
Իր անհավանական ծանրաբեռնված կյանքի ընթացքում նա՝ որպես ռեժիսոր, նկարահանել է 111 ֆիլմ և 576 կինոֆիլմերի պրոդյուսեր է եղել։
Դիսնեյը՝ կինոմշակույթի բնագավառում իր նշանավոր գործունեության համար արժանացել է 26 «Օսկար»-ի արձանիկների և Իրվինգ Տալբերգի անվան մրցանակների, ինպես նաև ստացել է բազմաթիվ այլ մրցանակներ ու պարգևներ։
Դիսնեյը մահացել է 1966 թվականի դեկտեմբերի 15-ին Բուրբանկում թոքերի քաղցկեղից։
Նա թողել է հսկայական ժառանգություն, այդ թվում, բազմաթիվ անիմացիոն մուլտֆիլմեր և գեղարվեստական ֆիլմեր՝ արտադրված իր կյանքի ընթացքում։
Թողել է իր կազմակերպությունը, այգիներ և անիմացիոն ստուդիա, որ կրում էր իր անունը։