«Բավարիայի» նախկին նախագահը խնդրել է իրեն բանտից ազատ արձակել
«Բավարիայի» նախկին նախագահ Ուլի Հյոնեսը, որը հարկերից խուսափելու համար ազատազրկման է ենթարկվե և այժմ պատիժը կրում է քրեակատարողական հիմնարկում, վաղաժամկետ-պայմանական ազատ արձակվելու դիմում է ներկայացրել:
Մյունխենի դատարանը 2014թ. Հյոնեսին դատապարտել էր 3,5 տարվա ազատազրկման: Դատավճռից հետո Հյոնեսը ակումբի նախագահի պաշտոնից հրաժարական էր տվել:
Այժմ Հյոնեսը ցանկանում է, որպեսզի պատժաժամկետի երկրորդ կեսը պայմանական դառնա: Հյոնեսը գաղութում է 2014թ. հունիսից, իսկ նրա դիմումը բավարարվելու դեպքում նա կարող է ազտ արձակվել 2016թ. մարտի 2-ին:
Այս տարվա սկզբին Հյոնեսը գաղութից դուրս գալու իրավունք ստացավ և այժմ աշխատում է «Բավարիայի» երիտասարդ խաղացողների հետ: