211652_close_icon

Իսրայելի նախկին վարչապետին համաներմամբ ազատ են արձակել բանտից

views-count5110 դիտում article-date 15:14 29-06-2017
Իսրայելի համաներման հարցերով հանձնաժողովը բավարարել է բանտից երկրի նախկին վարչապետ Էխուդ Օլմերտին վաղաժամկետ ազատ արձակելու մասին հայցը։ Ինչպես հայտնել է տեղի 10-րդ հեռուստաալիքը, 71-ամյա նախկին վարչապետը ազատազրկման էր դատապարտվել կոռուպցիայի մեջ մեղադրվելուց հետո և 1 տարուց ավելի է, ինչ բանտում է գտնվում։ Ամենայն հավանականությամբ, նա հուլիսի 2-ին կլքի բանտը, եթե դատախազությունը չբողոքարկի։ Օլմերտին մեղադրանք էր առաջադրվել Երուսաղեմում շքեղ նորակառույց բազմահարկ բնակարանային համալիրի կառուցման համար խոշոր չափի կաշառք ստանալու համար։ Նա երկրի պատմության մեջ առաջին վարապետն է, ով հայտնվել է ճաղավանդակների հետևում։

Նմանատիպ նյութեր