5093 դիտում
10:29 02-07-2017
Իսրայելի նախկին վարչապետ Էհուդ Օլմերթը բանտից ազատ է արձակվել
Իսրայելի նախկին վարչապետ Էհուֆ Օլմերթը, որը դատապարտվել էր կոռուպցիայի մեղադրանքով, այսօր՝ կիրակի առավոտյան ազատ է արձակվել:
Օլմերթը ազատազրկվել էր անցած տարի փետրվարին՝ 19-ամսյա ժամկետով, Երուսաղեմում բնակելի թաղամաս կառուցելուն օժանդակելու համար կաշառք վերցնելու, ինչպես նաև արդարադատությանը խոչընդոտելու մեղադրանքներով: Նա Իսրայելի պատմության մեջ առաջին ղեկավարն է, որ դատապարտվել է ազատազրկման:
Օլմերթը պատիժը կրում էր «Մաասիյագու» բանտում, Թել-Ավիվից 20 կմ հեռու, որտեղ պահվում են տնտեսական հանցագործություն կատարածները:
Անցած շաբաթ նա հիվանդանոց էր տեղափոխվել կրծքավանդակի շրջանում ցավերի գանգատներով: Դրան զուգահեռ մի շարք քաղաքական գործիչներ կոչ արեցին ազատ արձակել 71-ամյա գործչին, հաշվի առնելով նրա վաստակը պետության նկատմամբ: Հունիսի 29-ին ներման հանձնաժողովը որոշել է ժամկետից շուտ ազատ արձակել Օլմերթին, իսկ դատախազությունը չի բողոքարկել այդ որոշումը:
Նշենք, որ Օլմերթը գլխավորել է Իսրայելի կառավարությունը 2006-2008թթ:
Նմանատիպ նյութեր
1168 դիտում
15:48 14-02-2023
Ղրղզստանի նախկին նախագահ Աթամբաևն ազատ է արձակվել բանտից
4969 դիտում
15:14 29-06-2017
Իսրայելի նախկին վարչապետին համաներմամբ ազատ են արձակել բանտից
2130 դիտում
15:46 23-02-2016
Նիկարագուայում միանգամից 8000 դատապարտյալ է ազատ արձակվել բանտից
Այս բաժնից
583 դիտում
10:12 19-01-2025
Զանգվածային անկարգություններ ադրբեջանական Իմիշլիում
670 դիտում
22:54 18-01-2025
Թրամփը մտադիր է կրիպտոարժույթը ազգային առաջնահերթություն սահմանել․ Bloomberg