ԱՄՆ-ում կինը 97 տարեկանում միջնակարգ կրթության դիպլոմ է ստացել. տեսանյութ
Ամերիկյան Միչիգան նահանգի 97-ամյա բնակչուհի Մարգարեթ Թոմ Բիկեմի երազանքն իրականություն է դարձել: Նա ստացել է Գրանդ-Րափիդսի Կենտրոնական կաթոլիկ միջնակարգ դպրոցի դիպլոմ, հաղորդում է Dailymail-ը:
Նա ստիպված է եղել 17 տարեկանում թողնել ուսումը, որպեսզի խնամի իրենից փոքր իր 2 քույրերին և եղբորը, քանի որ նրանց մայրը մահացել էր:
Կնոջը դիպլոմի հանձնման հանդիսավոր արարողությունն անցկացվել է Յորքշիրի ծերանոցում, որտեղ ներկա պահին բնակվում է տարեց կինը: Նա հագել էր ակադեմիական գլխարկ: Կինը իր երախտագիտությունն է հայտնել դպրոցի ղեկավարությանը և նշել է, որ ծանր է տարել, երբ ստիպված է եղել կիսատ թողնել ուսումը:
2015 թվականին Մարգարեթի հորեղբոր տղայի դուստրը դիմել է դպրոցի տնօրենին և պատմել Մարգարեթի պատմությունը: Վերջիններս էլ որոշել են կատարել կնոջ երազանքը և 80 տարի անց հանդիսավոր կարգով հանձնել նրան դիպլոմը: