103-ամյա ամերիկուհին միջնակարգ դպրոցի դիպլոմ է ստացել
Ամերիկյան Վիսկոնսին նահանգի 103-ամյա բնակչուհին ավարտել է միջնակարգ դպրոցն ու դիպլոմ ստացել:
Կինը պատմել է, որ ուսումը դպրոցում անավարտ է թողել 90 տարի առաջ, որպեսզի հոգ տանի կրտսեր 8 քույրերի ու եղբայրների մասին: Նա նաև նշել է, որ միշտ երազել է դպրոցն ավարտելու մասին: