Ռուսական օդանավի վթարի վայրում հայտնաբերվել են ֆյուզելաժի 12 խոշոր կտորները
Եգիպտական Սինայի թերակղզում վթարված ռուսական A-321 օդանավի ֆյուզելաժի 12 խոշոր կտորներ են հայտնաբերվել: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի ԱԻՆ ներկայացուցիչ Ալեքսանդր Ագաֆոնովը, հաղորդում է Rosbalt.ru-ն:
Նրա խոսքով՝ փրկարարները գտել են նաև անձնական 20 իրեր: Երեկ երեկոյան վթարի վայր են ժամանել 100-ից ավելի փրկարարներ:
Հիշեցնենք, որ օդանավը կործանվել է Շարմ Էլ Շեյխի օդանավակայանից օդ բարձրանալուց 23 րոպե անց: Այն ուղևորվում էր Սանկտ Պետերբուրգ: Օդանավում եղել է 217 ոըղևոր և անձնակազմի 7 անդամ: Բոլորը զոհվել են: Ուղևորների դիերը օդանավերը տեղափոխել են Սանկտ Պետերբուրգ, որտեղ հենց այսօրվանից էլ սկսվել է նրանց ճանաչման գործընթացը: