211652_close_icon
views-count2369 դիտում article-date 08:27 03-11-2015

Արդյոք ԱԱԾ-ն գաղտնալսո՞ւմ է Հայաստանի «ամենաթունդ» ընդդիմության խմբակցության ղեկավարին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը հիշեցնում է ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի հայտարարությունը ԱԺ քառօրյա նիստի ժամանակ, երբ նա ասել էր, որ իր հեռախոսազանգերը գաղտնալսվում են ու հավելում. ««Ժողովուրդ»-ը փորձեց ՀՀ ԱԱԾ-ից պարզել, թե արդյոք ճիշտ է ասում Հայաստանի «ամենաթունդ» ընդդիմության խմբակցության ղեկավարը: Հեղինե Բիշարյանին գաղտնալսելու լուրի իսկությունը ճշտելու վերաբերյալ «Ժողովուրդ»-ի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ ԱԱԾ-ից երեկ ասացին. «Օպերատիվ-հետախուզական միջոցառումն անցկացվում է այն դեպքերում, երբ անձը, ում նկատմամբ պետք է դա անցկացվի, կասկածվում է ծանր և առանձնապես ծանր հանցագործության կատարման մեջ: Նշված օպերատիվ-հետախուզական միջոցառումն անցկացվում է դատարանի թույլտվության հիման վրա: Անհրաժեշտ է նաև նկատի ունենալ, որ «հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառման մասին տեղեկությունները հրապարակման ենթակա չեն»: Այսպիսով՝ ՀՀ ԱԱԾ-ից հայտնում են, որ իրենք հետաքրքրվում են միայն ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով, իսկ թե Հեղինե Բիշարյանը որ հանցատեսակի մեջ է իրեն տեսնում, ՀՀ ԱԱԾ-ն այդպես էլ չի գաղտնազերծում»:

Նմանատիպ նյութեր