2099 դիտում
22:15 02-11-2015
ՀՖՖ նախագահն այսօր հանդիպում է ունեցել ֆուտբոլային ակումբների ղեկավարների հետ
ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի նախաձեռնությամբ այսօր ՀՖՖ գրասենյակում տեղի ունեցավ հանդիպում ՀՀ բարձրագույն խմբի ակումբների նախագահների և նրանց լիազոր ներկայացուցիչների հետ:
Ի թիվս հայկական ակումբային ֆուտբոլի առջև ծառացած բազմաթիվ խնդիրների, որոնք վերաբերում են մրցավարությանը, կարգապահական, կանոնակարգային և այլ հարցերին, ՀՖՖ նախագահը հայկական ֆուտբոլի պատասխանատուների հետ քննարկեց նաև միջազգային ֆուտբոլային հանրության ուշադրության կենտրոնում գտնվող, հայկական ֆուտբոլում առկա, ինչպես նաև հնարավոր այնպիսի ռիսկերի խնդիրները, որոնք կապված են անօրինական խաղադրույքների, պայմանավորված և մանիպուլյատիվ խաղերի հետ:
ՀՖՖ նախագահն ակումբների ղեկավարներին ներկայացրեց խնդրի որոշ հանգամանքներ, խոսեց կատարվող և կատարվելիք աշխատանքների մասին, ինչպես նաև հորդորեց լինել զգոն և կենտրոնացնել ուժերը համատեղ պայքարելու 21-րդ դարի ֆուտբոլային այս չարիքի դեմ, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Նմանատիպ նյութեր
2401 դիտում
18:40 07-02-2020
Սեմինար-հանդիպում ՀՖՖ ակումբների մանկապատանեկան ֆուտբոլի պատասխանատուների հետ
1404 դիտում
21:10 20-01-2022
Կայացավ սեմինար-հանդիպում ՀՖՖ ակումբների արտոնագրման պատասխանատուների հետ
Այս բաժնից
3199 դիտում
23:49 03-11-2024
«Նոա» ՖԱ-ն չի մասնակցել ՀՖՖ ընտրություններին․ պարզաբանում
2785 դիտում
20:34 03-11-2024
Ծանրորդ Պետրոս Պետրոսյանը` Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոն
2362 դիտում
18:31 03-11-2024
Գորիսում առաջին անգամ անցկացվեց պատանիների բռնցքամարտի միջազգային մրցաշար