211652_close_icon
views-count1446 դիտում article-date 21:10 20-01-2022

Կայացավ սեմինար-հանդիպում ՀՖՖ ակումբների արտոնագրման պատասխանատուների հետ

Հունվարի 20-ին` ՀՖՖ գրասենյակում, կայացավ ՀՖՖ Արտոնագրման բաժնի կողմից կազմակերպված սեմինար-հանդիպում՝ «Ազգային», «ՈՒԵՖԱ»-ի և «ՈՒԵՖԱ»-ի Կանանց Չեմպիոնների լիգայի արտոնագրերի թեկնածու ակումբների արտոնագրման և ֆինանսական պատասխանատուների մասնակցությամբ: Սեմինարը վարում էր ՀՖՖ Արտոնագրման բաժնի պետ Վահան Բերակչյանը:

2021թ. դեկտեմբերի 27-ին հրապարակվեց ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի ամենամյա ծրագրային հայտարարությունը, որն ազդարարում է արտոնագրային մրցաշրջանի սկիզբը: Այն «Ազգային» արտոնագրերը, որոնք կտրվեն ակումբներին մրցաշրջանի ընթացքում, հիմք են հանդիսանալու և մարզական որակավորում ձեռք բերելու պարագայում իրավունք են ընձեռելու նրանց մասնակցել VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի 2022/2023 թթ. առաջնությանը և ՈՒԵՖԱ-ի ակումբային պաշտոնական մրցաշարերին նույն մրցաշրջանի ընթացքում:

2022/2023 թթ. Արտոնագրային մրցաշրջանին մասնակցության հայտ են ներկայացրել 11 ակումբներ, այդ թվում՝ Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում հանդես եկող «Գանձասար ՖԱ», «Շիրակ» և «Լեռնային Արցախ»  ֆուտբոլային ակումբները:

Հատկանշական է, որ ՈՒԵՖԱ-ի Կանանց Չեմպիոնների Լիգայի արտոնագրի հայտ են ներկայացրել 3 ակումբներ։

Սեմինար-հանդիպման ընթացքում ակումբների ներկայացուցիչները ծանոթացան բոլոր այն փոփոխություններին, որոնք տեղի են ունեցել նախորդ մրցաշրջանի համեմատ՝ կապված արտոնագրման չափանիշների հետ: Հանդիպման ժամանակ ակումբների ներկայացուցիչները հնարավորություն ունեցան ծանոթանալու այն պահանջներին, որոնք պետք է բավարարեն՝ մինչև մարտի 11-ը ներկայացնելով համապատասխան ոչ ֆինանսական փաստաթղթային փաթեթները: Այդ փաթեթների հիման վրա՝  ս.թ. ապրիլի 1-ին, ՀՖՖ Ակումբների արտոնագրման կոմիտեն կքննարկի թեկնածու ակումբներին «Ազգային» արտոնագրեր շնորհելու հարցը: «ՈՒԵՖԱ»-ի արտոնագրերի վերաբերյալ ՀՖՖ Ակումբների արտոնագրման կոմիտեի նիստը տեղի կունենա ս.թ. մայիսի 2-ին:  

Նմանատիպ նյութեր