211652_close_icon
views-count69803 դիտում article-date 10:04 01-11-2015

Նոր մանրամասներ Ավանում մահվան ելքով վրաերթից. պարզվել է մահացածի ինքնությունը. վրաերթի հեղինակը ԵՊՀ-ի իրավաբանական ֆակուլտետի ուսանող է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Անդրանիկ Փարսադանյանի որոշմամբ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանայում պարզվել է` հոկտեմբերի 30–ին Երևանում Ավան վարչական շրջանի Մարշալ Բաբաջանյան փողոցում վրաերթի հետևանքով մահացածի ինքնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,[color=#EF2929] նա հանդիսանում էր Երևանի Ավան-Առինջ 1-ին միկրոշրջան 2/12 շենքի բնակչուհի, 58-ամյա Կարինե Հարությունյանը, ով ըստ տեղեկությունների` փողոցը անցնելիս է եղել հետիոտնի համար նախատեսված վայրով: Պարզվել է նաև, որ վրաերթ կատարած` առանց համարանիշների BMW-ի վարորդ, 20-ամյա Սեյրան Աղամալյանը սովորում է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի 3-րդ կուրսում: Ի դեպ` գյուղում նրան ճանաչողները ասում էին, որ նա հաճախակի է ավտոմեքենան վարել մեծ արագությամբ, ինչի համար բազմիցս բնակիչները նախատել են, անգամ Երևանից մի քանի անգամ երիտասարդ տղաներ են այցելել գյուղ ու նրա լկտի քշելու համար փորձել հաշվեհարդար տեսնել: [/color] Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2015/10/30/69119/]ավելի վաղ [/url]դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հոկտեմբերի 30-ին, մահվան ելքով վրաերթ էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:30-ի սահմաններում BMW մակնիշի առանց համարանիշների ավտոմեքենայի վարորդ, Կոտայքի մարզի Առինջ գյուղի Մաշտոցի 35 տան բնակիչ, 20-ամյա Սեյրան Աղամալյանը Ավան վարչական շրջանում` Մարշալ Բաբաջանյան փողոցում, վրաերթի էր ենթարկել հետիոտնի: Վրաերթի ենթարկվածը, ով կլիներ 50-55 տարեկան կին` տեղում մահացել էր: Դեպքի վայր էին ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները` Երևանի ՃՈ պետի տեղակալ Հայկազ Մաթևոսյանի գլխավորությամբ: Ժամանել էր նաև ոստիկանության Ավանի բաժանմունքի օպերատիվ խումբը: Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել էին Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր էր ժամանել հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Գագիկ Հարությունյանն ու Անդրանիկ Փարսադանյանը: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր