30995 դիտում
12:36 25-12-2016
Սև ծովում կործանված ռուսական Ту-154 օդանավում կան նաև հայազգի ուղևորներ
Ռուսական НТВ հեռուստաալիքը [url=http://www.ntv.ru/novosti/1736516/]հրապարակել է [/url]այսօր առավոտյան Սոչիում կործանված Ту-154 ինքնաթիռում գտնվող ուղևորների անունները, նրանց թվում կա նաև հայկական ազգանունով ուղևորներ. Գեորգիյան Հովհաննես Պետրոսի և գնդապետ Վահանով. Ա. Ի.:
Նշենք, որ Վահանովը եղել է ուղեկցող անձնակազմի անդամ, իսկ Գեորգիյանը Ալեքսանդրովի անվան երաժշտական անսամբլի անդամ:
[url=https://shamshyan.com/hy/article/2016/12/25/104989/]Հիշեցնենք[/url], որ այսօր վաղ առավոտյան Սև ծովում կործանվել է Սոչիի օդանավակայանից Սիրիա մեկնող Tу-154 օդանավը:
Սոչիից և Գելենջիկից դեպքի վայր ժամանած MИ-8 ուղղաթիռները, ինչպես նաև 7 նավեր Սև ծով որոնում են ՌԴ ՊՆ անհետ կորած Tу-154 օդանավը։ Այլ ուղղաթիռներ բերվել են մարտական պատրաստության Սոչիի եւ Գելենջիկի օդանավակայաններում: Հաղորդվում է, որ օդանավն ուղևորվում էր Սիրիայի Լաթակիայի շրջան:
Օդանավում գտնվել է 93 ուղևոր, նրանցից 8-ը անձնակազմի անդամներ էին, 9 ռուսաստանյան լրագրող և մեծ մասը՝ Ալեքսանդրովի անվան երաժշտական անսամբլի անդամներ, որոնք ուղևորվում էին շնորհավորելու Հմեյմիմ ավիաբազայի տարածքում գտնվող ռուս զինվորների Ամանորը: Նախնական տվյալների համաձայն՝ ինքաթիռի կործանման պատճառ է դարձել տեխնիկական անսարքությունը կամ օդաչուի թույլ տված սխալը:
Նմանատիպ նյութեր
8095 դիտում
11:12 27-12-2016
Սև ծովում հայտնաբերվել է կործանված ՌԴ ՊՆ Ty-154 օդանավի «սև արկղերից» մեկը
6270 դիտում
13:28 28-12-2016
Սև ծովում հայտնաբերվել է կործանված ՌԴ ՊՆ Ty-154 օդանավի 2-րդ «սև արկղը»
Այս բաժնից
514 դիտում
15:40 07-02-2025
Սանտորինի կղզում սեյսմիկ ակտիվության պատճառով արտակարգ դրություն է հայտարարել
490 դիտում
13:33 07-02-2025
Եթե ԱՄՆ-ն uպառնա մեր ազգային անվտանգությանը, մենք նույն կերպ կպատասխանենք. Խամենեի
802 դիտում
13:19 07-02-2025
ՌԴ մուտք գործող օտարերկրացիները պետք է պարտադիր բժշկական զննում անցնեն