Ավարտվել է Եգիպտոսում կործանված ռուսական A321-ի զոհերի աճյունների ծագումնաբանական փորձաքննությունը
Ավարտվել է Սինայի թերակղզում ահաբեկչական գործողության հետևանքով կործանված ռուսական A321 ուղևորատար օդանավի զոհերի աճյունների ծագումնաբանական փորձաքննությունը, հաղորդում է Tass գործակալությունը:
Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետ Օգոր Ալբինի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ ասված է, որ զոհված ուղևորների հարազատները հրավիրվելու են հետաքննչական կոմիտե, որպեսզի տեղեկացվեն արդյունքներին և ձևակերպեն համապատասխան փաստաթղթերը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 31-ի առավոտյան Շարմ Էլ Շեյխի օդանավակայանից Սանկտ Պետերբուրգ չվերթ իրականացնող A321 օդանավը օդ բարձրանալուց 23 րոպե անց կործանվել է ինքնաշեն ռումբի գործադրումից: Զոհվել են օդանավի բոլոր 217 ուղևորները և անձնակազմի բոլոր 7 անդամները:
Ահաբեկչությունն իրականացրել է «Իսլանմական պետություն» խմբավորումը: